National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.09.2005
Ազգային ժողովը` ժողովրդի համար

Հայաստանի անկախության 14-րդ տարեդարձի եւ ՀՀ Ազգային ժողովի 15-ամյակի կապակցությամբ, սեպտեմբերի 20-ի երեկոյան Ազգային ժողովի բակում տեղի ունեցավ «Ազգային ժողովը` ժողովրդի համար»  համերգը: Իր ողջույնի խոսքում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան ն ասաց, որ միջոցառումն  ավանդույթ ու խորհրդանշական է դառնում, եւ այսուհետ խորհրդարանի դռները բաց են լինելու ժողովրդի առջեւ:

Համերգի ժամանակ ելույթ ունեցավ Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ  դիրիժոր Կոնստանտին Օրբելյան, մենակատարներ Միքայել Սիմոնյան, Արուս Աճեմյան, Արաքս Դավթյան: Միջոցառման պատվավոր հյուրը աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին էր: Կոնստանտին Օրբելյանը եւ Դմիտրի Խվորոստովսկին արժանացան ՀՀ Ազգային ժողովի, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության մրցանակներին:

«Ազգային ժողովը` ժողովրդի համար» համերգին ներկա էին ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am